Բաղադրիչներ
- Կարտոֆիլ - 3 հատ
- Գազար - 3 հատ
- Բազուկ - 2 հատ
- Ձու - 2 հատ
- Սոխ - 1 հատ
- Խնձոր - 2 հատ
- Կիտրոնի հյութ - 2 ճ.գ
- Մայոնեզ - 200 գ
- Ապխտած ձուկ - 1 հատ
- Աղ, սև աղացած պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բանջարեղենը և ձուն եփել
- Ապխտած ձկան փշերը հանել և մանր կտրատել
- Մաքրել սոխը և կտրատել խորանարդաձև:
- Լվանալ խնձորը,մաքրել,քերիչով քերել,ապա վրան լցնել կիտրոնի հյութ:
- Մաքրել ձվերը, քերել միջին քերիչով։
- Մաքրել կարտոֆիլը և գազարը ,կտրատել խորանարդաձև ։
- Բազուկը քերիչով քերել, ապա թեթևակի քամել՝ ավելորդ ջուրը դուրս գա։
- Աղցանի համար մեծ ափսե պատրաստել և բաղադրիչները դասավորել շերտերով։
- Լցնել կարտոֆիլի կեսն ու համեմել աղով և պղպեղով,հետո՝ ապխտած ձուկը ,ապա սոխը ,ընթացքում քսել մայոնզ։
- Այնուհետև գազարը, բազուկի կեսն ու ձուն՝ յուրաքանչյուր շերտին մի քիչ մայոնեզ քսել,ընթացքում համեմել աղով և պղպեղով։
- Լցնել մնացած կարտոֆիլը ու վերջում՝խնձորը և մայոնեզով հարթեցնել:
- Աղցանը պատել քերած բազուկով՝ վերևից և կողքերից: