Բաղադրիչներ
- Սմբուկ - 1 հատ
- Դդմիկ - 1 հատ
- Պղպեղ - 400 գ
- Լոլիկ - 250 գ
- Գազար - 1 հատ
- Շամպինիոններ - 2 հատ
- Սոխ - 1 հատ
- Սխտոր - 1 ատամիկ
- Չիլի պղպեղ - 1 հատ
- Թարմ մաղադանոս
- Աղ,սև պղպեղ
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Սմբուկը երկայնքով կիսել , իսկ հետո կտրատել մոտ 1 սմ հաստությամբ։
- Կտրատել գազարն ու դդմիկը ։
- Պղպեղը կտրատել բավականին մեծ կտորների։ Խորոված կանաչ պղպեղը պետք չէ մանրացնել։
- Սունկը կտրատել կիսով չափ, սոխը օղակներով իսկ թարմ կանաչին և սխտորը լավ մանրացնել։
- Բոլոր հիմնական բաղադրիչներին, բացառությամբ լոլիկի, ավելացնել մեծ քանակությամբ բուսայուղ ,մեկ ճաշի գդալ աղ, չիլի պղպեղ: Մարինացնել բանջարեղենը յուղի մեջ աղով և համեմունքներով առնվազն մեկ ժամ (նախընտրելի է մեկուկես-երկու ժամ): Խառնել բաղադրիչները կես ժամը մեկ կամ ավելին:
- Վերջում ավելորդ հեղուկը քամել։
- Մարինացված բանջարեղենը լցնել տարայի մեջ՝փայլաթիթեղի մեջ,ավելացնել լոլիկ: Եթե լոլիկը մեծ է, ապա դրանք կարելի է կիսով չափ կամ խորանարդաձև կտրել։
- Բանջարեղենը ծածկել փայլաթիթեղով և դնել ջեռոց։
- 15ր հետո փայլաթիթեղի վերին շերտն հեռացնել և ևս րոպե 5 ր թողնել։ Մատուցելուց առաջ փայլաթիթեղի մեջ թխած բանջարեղենին կարելի է պղպեղ և կարագ ավելացնել։