Բաղադրիչներ
- Չինական կաղամբ - 800գ
- Պահածոյացված եգիպտացորեն - 350 գ
- Հավի ֆիլե - 350 գ
- Ձիթայուղ
- աղ,սև պղպեղ ՝ ըստ ցանկության
- թարմ կանաչի
Պատրաստման եղանակը
- Առաջին հերթին պետք է եփել հավի ֆիլեն։ Եռման ջրի մեջ ավելացնել դափնու տերև, մի քիչ աղ, պղպեղի հատիկներ, հավի ֆիլե և եփել մինչև փափկի:
- Կաղամբը բարակ շերտերով կտրատել։
- Ավելացնել պահածոյացված եգիպտացորեն:
- Ավելացնել մանր կտրատած թարմ կանաչին և լավ խառնել։
- Պատրաստի հավի ֆիլեն կտրատել և լցնել աղցանի մեջ։ Աղ, պղպեղ և համեմել ձիթայուղով։