Դդումով և ոսպով ապուր

Նոյեմբեր 7, 2022
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Սոխը և գազարը կտրատել խորանարդաձև։
  • Դդումը մաքրել և կտրատել ըստ նախասիրության :
  • Բուսական յուղը լցնել  կաթսայի մեջ,տապակել սոխը,ապա ավելացնել գազար և խառնել։
  • 5 րոպե հետո ավելացնել կտրտած դդումը, խառնել և 5-7 րոպե եփել բանջարեղենը։
  • Այդ ընթացքում պատրաստել լոլիկը։ Կարող եք լոլիկի կեղևը հանել և մանր կտրատել ,ավելացնել կտրտած սխտոր։
  • Լվացված ոսպը լցնել բանջարեղենով կաթսայի մեջ։
  • Լցնել մոտ 1 լիտր ջուր, գուցե մի քիչ ավելի:
  •  Ապուրը բերեք եռման աստիճանի և եփեք միջին կրակի վրա, մինչև ոսպը եփված լինի։ Ավելացնել լոլիկը  սխտորով,համեմեք աղով և պղպեղով ըստ ճաշակի։
  • Անջատեք կրակը և թողեք, որ ապուրը եփվի 2-3 րոպե։ 
  • Ապուրին ավելացնել կանաչի և մատուցել։ 
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...