Բաղադրիչներ
- Կարագ - 30 գ
- Պարմեզան պանիր - 40 գ
- Ձու - 4 հատ:
- Աղ
- թարմ կանաչի ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Եթե արդեն հոգնել եք մտածելուց, թե ինչ պատրաստել առավոտյան , ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հետևյալ բաղադրատոմսը։
- Ձվերը եփել, հովացնել և մաքրել կեղևից։
- Ձվերը կտրատել մի քանի մասի և դնել բլենդերի ամանի մեջ։
- Պարմեզան պանիրը քերել միջին քերիչով։ Դուք կարող եք օգտագործել բացարձակապես ցանկացած այլ կոշտ պանիր:
- Բլենդերի ամանի մեջ ավելացնել քերած պանիրը,կարագ, աղ և ցանկացած այլ համեմունք։
- Կարագը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի։
- Խառնել բլենդերի առավելագույն արագությամբ։
- Ստացված պաշտետը տեղափոխել ձեզ հարմար կափարիչով տարայի մեջ և դնել սառնարան։Մատուցեք պաշտետը հացով, կրեկերներով, ցանկացած տեսակի հացով։