Բաղադրիչներ
- հաց - 4կտոր
- թույլ աղիության ձուկ(սյոմգա) - 80գր․
- կարագ - 2 ճ․ գ․
- հում ձու - 1հատ
- խաշած ծու - 1հատ
- կաթ - 1 ճ․գ․
- եփած կաղամբ - 40գր․
- առանց կորիզ ձիթապտուղ - 20գր․
- եփած գազար - 2հատ
- մաղադանոս - 10գր․
- մայոնեզ - 2ճ․գ․
- մանանեխ - 1թ․գ․
- կարմիր աղացած պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Հացի կտորները տապակել կարագի մեջ:
- Կաղամբը եփել աղաջրում:
- Ձվին ավելացնել կաթ, աղ, պղպեղ, մանր կտրատած կանաչի եւ հարել:
- Թավայի հատակին կարագ քսել, լցնել ստացվածխ զանգվածը եւ թողնել ջեռոցում 2 րոպե:
- Ձկան ֆիլեն կտրատել բարակ կտորներով:
- Հացի տապակած կտորները դնել կաղամբի եփված տերեւների վրա:
- Հացի մյուս կողմի վրա դնել ձվով զանգվածը եւ ձկան ֆիլեն:
- Մատուցելիս`բուտերբրոդը զարդարել մանր կտրատած կանաչիով, եփած ձվի սպիտակուցով, գազարով, ձիթապտուղով եւ լցնել սոուս:
- Սոուսի համար եփած ձվի դեղնուցը հարել մանանեխի եւ մայոնեզի հետ:
Բարի ախորժակ