Բաղադրիչներ
- Ծաղկակաղամբ - 1 փոքր գլուփ
- Սպիտակ կաղամբ - 100 գ
- Գազար - 2 հատ
- Սոխ - 1 հատ
- Սխտոր - 2 ատամիկ
- Ուրց - 4-5 ճյուղ
- Մաղադանոս - 2 ճյուղ
- Բուսայուղ - 2 ճ.գ
- Կիտրոնի հյութ - 1 ճ․գ
- Աղ,սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխը, սխտորը, գազարը կտրատել։
- Ծաղկակաղամբը բաժանել փոքր ծաղկաբույլերի, մաքրել ցողունը և կտրատել շերտերով:
- Սպիտակ կաղամբը մանր կտրատել։
- Տաքացրած կաթսայի մեջ լցնել բուսայուղ և տապակել սոխը 3 րոպե։ Ավելացնել գազար, մանր կտրատած մաղադանոս և ուրցի տերևներ և եփել ևս 5 րոպե՝ երբեմն խառնելով։
- Լցնել 1,2 լիտր տաք ջուր կաթսայի մեջ, ավելացնել սպիտակ կաղամբը և հասցնել եռման աստիճանի։ Իջացնել կրակը միջինի և եփել ապուրը 10 րոպե: Ավելացնում ենք ծաղկակաղամբն ու ապուրը եփում բաց վիճակում 10 րոպե։
- Եփած բանջարեղենը մի կողմ դնել, մնացած ապուրը բլենդերով մանրացնել մինչև միատար զանգգված դառնալը։ Եփած բանջարեղենը հետ լցնել ապուր, համեմել կիտրոնի հյութով և թարմ աղացած սև պղպեղով։
- Մատուցելուց առաջ ապուրը զարդարեք ուրցով։