Լոբիո Կարմիր լոբիով

Նոյեմբեր 4, 2022
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Լվանալ լոբին, լցնել կիսով չափ ջրով լի կաթսայի մեջ և թողնել 10-12 ժ
  • Վերոնշյալ ժամանակը լրանալուց հետո լոբիները, նորից լվանալ, լցնել սառը ջուր 1:1 հարաբերակցությամբ և բարձր կրակի վրա բերել եռման աստիճանի։ Կափարիչը օգտագործել միայն ամենավերջում և միայն այն ժամանակ, երբ լոբիոն  կրակից վերցնեք
  • Դափնու տերև, նեխուրի ցողուն և մեկ ամբողջական սոխ ավելացնել և կրակը իջացնել  այնքան, որ լոբին թույլ եռա: Հարկավոր է, որպեսզի չայրվի, երբեմն կամաց խառնել։
  •  Մնացած սոխը (մոտ 125 գրամ) կտրատել
  • Մանր կտրատած սխտորը, կծու պղպեղը և աղը միասին լավ տրորել
  • Երբ լոբու լիովին եփվելուն մնացել է 10-15 ր , Արգանակից հանեք նեխուրի ցողունը, սոխը և խառնելով, ավելացնել մանր կտրատած սոխը, ½ մաս մանրացված խոտաբույսերը և տրորած սխտորն ու պղպեղը։
  • Անընդհատ խառնելով լոբին հասցնել եռման։ Այնուհետև վերցրեք կրակից և համեմել կտրատած թարմ խոտաբույսերի մնացորդներով՝ խառնած թարմ լոլիկի պյուրեով:
  • Համտեսելուց հետո ծածկեք կափարիչով և դրեք տաք տեղում 30-40 րոպե, որպեսզի լոբին թրմվի և հագեցած լինի խոտաբույսերիև համեմունքների համով և բույրով։
  • Տաք լոբիոն մատուցելու համար ավելի լավ է օգտագործել կափարիչով խորը ափսե։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...