Բաղադրիչներ
- Սմբուկ - 2 հատ
- Դեղին քաղցր պղպեղ - 1 հատ
- Կարմիր բուլղարական պղպեղ - 1 հատ
- Սոխ - 1 գլուխ
- Սխտոր - 2 ատամ
- Լոլիկ - 2 հատ
- Ձիթապտղի ձեթ - 50 մլ
- Տոմատի մածուկ - ½ թեյի գդալ
- Մաղադանոս - 10 գ
- Շաքարավազ - մի պտղունց
- Աղ,սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սմբուկը խորանարդաձև կտրատել,աղ անել և թողնել մի քանի րոպե, որպեսզի ջուրը դուրս գա
- Այդ ընթացքում մաքրել սոխը, պղպեղն ու լոլիկը և կտրատել խորանարդաձև
- Մանր կտրատել սխտորն ու մաղադանոս
- Տապակի մեջ ձիթապտղի յուղ լցնել և առանձին տապակել սոխը,սմբուկը, պղպեղը մինչև փափկի,հանել դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ յուղը քամվի:
- Մնացած յուղը լցնել տապակի մեջ, տապակել սխտորը մինչև փափկի, ավելացնել տոմատի մածուկը, մի պտղունց շաքարավազ, ապա լոլիկը։
- Եռացնել 1-2 րոպե, ապա ավելացնել նախապես տապակած բանջարեղենները,մանրացրած մաղադանոսը, աղը, պղպեղը և կրակից վերցնել:
- Պատրաստ է մատուցման