Բաղադրիչներ
- Կարտոֆիլ - 10 հատ
- ձիթապտղի յուղ " Էքստրա Վիրջին» - 250 մլ
- Սամիթ - 1 փունջ
- Մաղադանոս - 1 փունջ
- Սխտոր - 3 ատամիկ
- TABASCO® օրիգինալ կարմիր կամ կարմիր պղպեղի սոուս - 1 թ․գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Լավ լվացած կարտոֆիլը, երկայնքով կտրատել 6-8 մասի ,լցնել սառը աղաջրի մեջ և դնել կրակին։
- Հասցնել եռման աստիճանի և եփել 2-3 րոպե։ Քամել ջուրը և թողնել կարտոֆիլը սառչի
- Մանր կտրատած խոտաբույսերը խառնել ձիթապտղի յուղի, սոուսի և սխտորի հետ:
- Կարտոֆիլը թաթախել պատրաստած խառնուրդի մեջ և մեկ շերտով դասավորել տարայի մեջ։
- Տարան տեղափոխել նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոց 25-30 րոպեով։