Բաղադրիչներ
- Կաթ - 200 մլ
- Չոր խմորիչ - 11 գ
- Ցորենի ալյուր - 850 գ
- Ձու - 2 հատ
- Կարագ - 200 գ
- Եղեգնաշաքար - 200 գ
- Վանիլային շաքարավազ - 10 գ
- Շաքարավազ - 100 գ
- Շաքարի փոշի - 100 գ
- Դարչին - 20 գ
- Աղ - 1 թ․գ
- Սերուցքի պանիր - 100 գ
Պատրաստման եղանակը
- Խմորիչը լուծել տաք կաթի մեջ (ավելացնել մի փոքր շաքարավազ)մինչ խմորիչը բարձրանում է, առանձին տարայի մեջ հարել ձվերը։
- Ձվերին ավելացնել փափկած կարագ (փաթեթի 1/3-ը):
- Ձվի, կարագի խառնուրդին ավելացնել մնացած շաքարավազը
- Կաթի մեջ լուծված խմորիչը լցնել ձվի, կարագի և շաքարավազի խառնուրդին, և լավ խառնել։
- Աստիճանաբար ավելացնել ալյուրը (600–700 գ որքան կպահանջվի )՝ համակցված աղով։
- Խառնուրդի մի մասը (ալյուրը աղով) լցնել խմորիչ խմորի մեջ և հունցել ․պատրաստել սնձան (խառնել մեկ թեյի գդալ ալյուր + մեկ թեյի գդալ ջուր, պատրաստել գնդիկ և լվանալ սառը ջրով): Ստացված գնդիկը լցնել խմորի մեջ, խառնել։
- Սնձան ավելացնելուց հետո ավելացնել ալյուրի և աղի մնացած խառնուրդը, հունցել խմորը։ Ստացված գնդիկը ծածկել սրբիչով և մեկ ժամ թողնել տաք տեղում։
- Այդ ընթացքում պատրաստել միջուկը։ Միկրոալիքային վառարանում կարագը փափկեցնել (7-10 վայրկյան)․
- միացնել դարչինն ու եղեգնաշաքարը։
- Ստացված խմորը գրտնակել բարակ մեծ շերտի, ցանկալի է՝ ուղղանկյուն (մոտ 40 սմ 55 սմ):
- Շերտի վրա քսել հալած կարագը։ Խմորե շերտին շաղ տալ դարչինի և եղեգնաշաքարի խառնուրդը և ռուլետի նման փաթաթել
- Ռուլետը կլորաձև կտրատել
- Ստացված սիննաբոնները դասավորել կարագով պատած տարայի մեջ և տեղափոխել ջեռոց՝175 աստիճան տաքացրած ,որտեղ թխել 20-30 ր
- Այդ ընթացքում պատրաստել սերուցքային զանգվածը` ամանի մեջ լցնել վանիլինն ,շաքարի փոշին ,կարագն ու Սերուցքի պանիրը և հարել։
- Սիննաբոնները կարմրելուց և պատրաստ լինելուց հետո հանել ջեռոցից և անմիջապես ծածկել սերուցքային զանգվածով (կարող եք քսել խոզանակով, կամ կարող եք լցնել վրան)։