Ինչպե՞ս խնամել մաշկն աշնանը

2022 10 29 / 16:22
Դիտվել է`* անգամ

Դեմքի մաշկի խնամքը աշնանը լուրջ և կարևոր խնդիր է յուրաքանչյուր կնոջ համար։Տաք սեզոնից անցումը ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության՝ քամու ուղեկցությամբ, դեմքի համար իսկական փորձություն է, և այժմ արժե մտածել, թե ինչպես պետք է աշնանը փոխել մաշկի ամենօրյա խնամքը։

Աշնանը մաշկը առավելագույն խոնավացում, սնուցում և պաշտպանություն է պահանջվում, ուստի արժե ավելի ուշադիր ընտրել խնամքի միջոցները։ Այս ժամանակահատվածում մաշկը դառնում է խոցելի և չի կարող ինքնուրույն դիմակայել շրջակա միջավայրի ազդեցությանը:

 Աշնանը ամենակարեւորը մաշկը լավ խոնավացնելն ու վիտամիններով, օգտակար նյութերով ու միկրոէլեմենտներով սնուցելն է։ Նաև աշնանը դեմքի մաշկի խնամքը նախատեսված է մաշկը ձմռան ցրտին նախապատրաստելու համար,ուստի օգտագործեք այնպիսի միջոցներ, որոնք պահպանում են դեմքի խոնավությունը։

Աշնանային պրոցեդուրաներն անհնար են առանց դիմակների։ Դիմակները օգնում են մաշկին վերականգնվել ,պահպանել այն լավ վիճակում, հաղորդում են փայլ, հարթություն, առաձգականություն և խոնավեցում։Նորմալ մաշկի համար կարող եք օգտագործել խաղողի, խնձորի, տանձի դիմակներ:Յուղոտ մաշկին անհրաժեշտ է խոնավեցնող միջոց, հատուկ սկրաբներ, կարելի է նաև գազարի կամ վարունգի դիմակ(քերել, խառնել ձվի սպիտակուցի հետ)։

Աշնանը վիտամին C պարունակող կրեմները կօգնեն հանգստացնել և վերականգնել արևից վնասված մաշկը: Այս հզոր հակաօքսիդանտը նաև բարելավում է մաշկի երանգը, խթանում է կոլագենի արտադրությունը և նվազեցնում կնճիռների առաջացումը:

 

 

 

Print Friendly, PDF & Email