Ընկույզի օգտակար հատկությունները
Ընկույզը հիմնականում բուսական ճարպերի, սպիտակուցների, քիչ քանակությամբ ածխաջրերի, ինչպես նաև սննդային մանրաթելերի, վիտամինների աղբյուր է։ Ընկույզն ունի բարձր կալորիականություն՝ շնորհիվ մեծ քանակությամբ ճարպի։ Ուստի խորհուրդ է տրվում օգտագործել քիչ քանակությամբ՝ օրական 1-3 ընկույզ։Ընկույզը պարունակում է ճարպային լուծվող A, E վիտամիններ, ինչպես նաև B վիտամիններ, վիտամին C, PP, K։
Հանքանյութերից շատ են ցինկը և յոդը, ուստի դրանցից կարելի է ինֆուզիոն պատրաստել՝ վահանաձև գեղձի աշխատանքը բարելավելու համար։Բարելավում է իմունային համակարգի, էնդոկրին, սեռական գեղձերի, վահանաձև գեղձի աշխատանքը։
Ընկույզն օգտակար է սրտի և անոթների հիվանդությունների դեպքում, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ կալիում և մագնեզիում,որը ամրեցնում է անոթների պատերը, նորմալեցնում խոլեստերինը և արյան ճնշումը, նվազեցնում ինսուլտների և սրտի կաթվածների վտանգը։
B խմբի վիտամինները բարելավում են նյութափոխանակությունը, կանխում ավելորդ քաշը,Ֆոլաթթուն և B խմբի վիտամինները, որոնցով հարուստ է ընկույզը, բարենպաստ ազդեցություն են ունենում մարդու նյարդային համակարգի վրա, օգնում են հաղթահարել սթրեսը և դեպրեսիան։ Ընկույզը հանում է նյարդային լարվածությունը, պայքարում է անքնության դեմ։ Ընկույզի յուղը հիանալի միջոց է մազերի վերականգնման համար։