Բաղադրիչներ
- Շաքարավազ - 4 ճ․գ
- Ձու - 1 հատ
- Կաթ - 3 ճ․գ
- Ալյուր - 4 ճ․գ
- Սոդա
- Բուսական յուղ - 3 ճ․գ
- Կակաո - 2 ճ․գ
- վանիլ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- 4 ճ․գ շաքարավազ, 1 ձու, 3 ճ․գ կաթ, 4 ճ․գ ալյուր, մի քիչ սոդա, 2 ճ․գ կակաո, 3 ճ․գ բուսական յուղ (կարող եք ավելացնել ընկույզ ըստ ճաշակի,ավելացնել վանիլին)։Խառնել բոլոր բաղադրիչները այս հերթականությամբ։
- կեքսի համար նախատեսված տարային բուսայուղ քսել և խմորը լցնել մեջը
- Դնել միկրոալիքային վառարան 4 րոպե
- Պատրաստ է մատուցման