Բաղադրիչներ
- Սոխ - 2 հատ
- Կարտոֆիլ - 3 հատ
- Նեխուրի արմատ - 100 գ
- Ձիթապտղի ձեթ - 4 ճ․գ
- հալած պանիր սերուցքային - 2 ճ․գ
- Կարագ - 2 ճ․գ
- ֆրանսիական բագետ - 1 հատ
- Գազար - 2 հատ
- աղ,սև պղպեղ ըստ ցանկության - ըստ ցանկության
- Սամիթ
Պատրաստման եղանակը
- Սոխը, կարտոֆիլը, գազարը և նեխուրի արմատը կտրատել
- Տաք տապակի մեջ լցնել 2 ճ.գ ձիթապտղի յուղ և տապակել բանջարեղենը 1-2 րոպե։
- Այնուհետև ավելացնել տաք ջուր, որպեսզի բանջարեղենն ամբողջությամբ ծածկվի:
- Եռացնել բանջարեղենը 30 րոպե։
- Պատրաստի բանջարեղենը հարել բլենդերով ավելացնել կարագ,հալած պանիր։
- Համեմել աղով, պղպեղով և մշկընկույզով։
- Ապուրը անընդհատ խառնելով հասցնել եռման աստիճանի և անջատել։
- Հաց կտրատել և տապակել։
- Մատուցել ապուրը չորահացի հետ։