Բաղադրիչներ
- հաց - 1հատ
- ապխտած միս - 100գր․
- կիսաապխտած երշիկ - 100գր․
- պանիր - 100գր․
- կարագ - 150գր․
- կանաչ - 2 հատ
- քաղցր պղպեղ - 2հատ
- պոմիդոր
- խաշած ձու - 3հատ
- մանանեխ
- աղ
- քերած ծովաբողկ
Պատրաստման եղանակը
- Հացի ծայրերը կտրել, փափուկ մասը հանել:
- Պանիրը, ձուն, պոմիդորը, պղպեղը, ապխտած միսը եւ կիսաապխտած երշիկը մանր կտրատել: կարագը, ծովաբողկը եւ մանանեխը հարել, ավելացնել կտրատած բաղադրիչների հետ, աղ լցնել:
- Ըստ ցանկության`կարելի է ավելացնել մանր կտրատած հացի փափուկ մասը:
- Ստացված զանգվածը լցոնել հացի մեջ եւ սառեցնել, որ լցոնը պնդանա:
- Մատուցելիս բուտերբրոդը կտրատել բարակ կտորներով:
Բարի ախորժակ