Բաղադրիչներ
- կաթ - 500մլ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 3 ճ․գ
- ալյուր - 1,5 բաժակ
- բուսական յուղ - 2 ճ․գ․
- փխրեցուցիչ - մի պտղունց
- աղ
Պատրաստման եղանակը
- Կաթը լցնել տարայի մեջ, հարել ձուն, ավելացնել աղ և շաքարավազ։
- Աստիճանաբար ավելացրեք ալյուրը՝ խառնելով, որպեսզի գնդիկներ չլինեն։
- Ավելացնել փխրեցուցիչ:
- Ամեն ինչ խառնել, թողնել 15-20 րոպե, ապա ավելացնել բուսայուղ։
- Տաք տապակի մեջ լցնել մի քիչ ձեթ և տապակել բլիթները։