Բաղադրիչներ
- Մուգ շոկոլադ - 100գ
- Կարագ - 180 գ
- Շագանակագույն շաքարավազ - 200 գ
- Հավկիթ - 4 հատ
- Ցորենի ալյուր - 100 գ
- Ընկույզ - 100 գ
Պատրաստման եղանակը
Շոկոլադը մանր կտորների բաժանել և կարագի հետ միասին գոլորշու վրա հալեցնել ՝ անընդհատ խառնելով։ Ստացված շոկոլադե թանձրուկը թողնել սառչի։
Այդ ընթացքում հավկիթները հարում ենք 100 գրամ շագանակագույն շաքարավազի հետ.հավկիթները կոտրում ենք առանձին տարայի մեջ և հարում ենք՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը։
Ընկույզը մանրեցնում
Շոկոլադե թանձրուկը սառելուց հետո ավելացնում ենք մնացած շաքարավազը,ալյուրն ու մանրացված ընկույզը և խառնում։Ավելացնում ենք նախապես հարած հավկիթը շաքարավազի հետ և այնքան հարում մինչև համասեռ զանգված ստանանք։
Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով։Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 25-30 րոպե, մինչև հայտնվի՝ շաքարավազ կեղևին։
Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ սառչի և կտրատում ենք Ըստ նախընտրելի ձևով։
Մատուցել բրաունիները հենց այդպես, կամ կարող եք վրան շաքարի փոշի ավելացնել, կամ մատուցել մի գդալ վանիլային պաղպաղակով։