Հավով և բանջարեղենով կոտլետներ. այսպիսի ուտեստ կսիրեն բոլորը
Բաղադրիչներ
Հավի փափկամիս – 500 գ
Գազար – 1 հատ
Սոխ – 1 հատ
Ձու – 1 հատ
Ալյուր – 50 գ
Մաղադանոս – 1 փունջ
Աղ – 1 թ/գ
Սև պղպեղ
Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը և սոխն աղալ: Գազարն անցկացնել քերիչով:
Հավը, սոխը և գազարը խառնել, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել մանր կտրատված մաղադանոսը:
Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել, թավալել հարած ձվի, այնուհետև՝ այլուրի մեջ և երկու կողմից տապակել բուսայուղով: