Թռչնի կաթ

 

 

 

 

 

Print Friendly, PDF & Email

Հոկտեմբեր 3, 2020
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

Խմորի համար

  • 3 ձուն 1 բաժակ շաքարավազով լավ հարել,
  • ավելացնել 2 ճաշի գդալ մեղր, 2 ճաշի գդալ կաթ,
  • 150գ. կարագ, 1 ճաշի գդալ քացախ,
  • 1 թեյի գդալ սոդայով մի պտղունց աղ:

 

Այս խառնուրդը լցնել էմալապլաստ հարմար ամանի մեջ և գոլորշու վրա եփել այնքան, մինչ շաքարավազը հալվի (10-15 րոպե): Ապա ավելացնել3,5 բաժակ ալյուր: Խմորը բաժանել 3 մասի, գրտնակել և առանձին-առանձին թխել ջեռոցում, մինչ վարդագույն դառնալը: Պատրաստի շերտերը միացնել կրեմով: Վերջին շերտը ծածկել գլազուրով:

Կրեմի համար

  • 1 բաժակ կաթը 1 բաժակ շաքարավազով հարել,
  • ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր,
  • լավ հարել և դնել մարմանդ կրակին:

Անընդհատ խառնել մինչ պատրաստ լինելը: Ապա վերցնել կրակի վրայից և թողնել սառչի: Սառը վիճակում հարիչով լավ հարել, ավելացնել վանիլին և մեկ ճաշի գդալ կոնյակ: Առանձին հարել 200 գ. կարագը մինչ սպիտակելը: Կարագի վրա գդալ-գդալ ավելացնել եփված կրեմը (անընդհատ հարելով):

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...