Բաղադրիչներ
- դեղին խատուտիկի ծաղիկ - 600գ
- կիտրոն - 2 հատ
- շաքար - 1,5կգ
Պատրաստման եղանակը
- Մաքրել խատուտիկները, ցողունները կտրել հնարավորինս խորը։
- Դնել խատուտիկները սառը ջրի մեջ 1-2 ժամով։
- Եռման հասցնել խատուտիկները 1,5լ խմելու ջրով, ապա եփել թույլ կրակի վրա 10 րոպե։ Թողնել 12 ժամ։
- Կիտրոնները լվանալ, հանել կեղևը, քամել հյութը։
- Կաթսայի մեջ լցնել խատուտիկների արգանակը առանց խատուտիկների, շաքարը, կիտրոնի հյութը և կեղևը, եփել 50 րոպե։