Բաղադրիչներ
- շերտավոր խմոր - 500գ
- պանիր - 400գ
- ձու - 1 հատ
- կաթ - 1,5 ճ/գ
- ալյուր - 4 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Քերել պանիրը, խառնել սպիտակուցի հետ։
- Խմորից կտրատել քառակուսիներ, պանրային զանգվածը դնել խմորի վրա։
- Դեղնուցը խառնել կաթի հետ։
- Խմորի կտորները ծալել ծրարի նման, քսել դեղնուցով զանգվածով։
- Թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե։