Բաղադրիչներ
- տավարի միս - 800գ
- չերրի լոլիկ - 200գ
- լավաշ
- թարմ կանաչի
- աղ
- Մարինադի համար
- թթու խնձոր - 2 հատ
- աղացած համեմի սերմ - 1 թ/գ
- կծու պղպեղ - 1/2 թ/գ
- պղպեղների խառնուրդ - 2 թ/գ
- գինու քացախ - 1 թ/գ
- ձիթայուղ - 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Միսը կտրատել խորանարդիկներով։
- Պատրաստել մարինադը։
- Հյութքամիչի օգնությամբ ստանալ խնձորի հյութ։
- Խառնել խնձորի հյութը և մնացած բաղադրամասերը մարինադի համար։
- Միսը դնել տարայի մեջ, ավելացնել մարինադը, խառնել, ծածկել սննդային թաղանթով, դնել սառնարանը 1 ժամով։
- Շամփուրների վրա հերթականությամբ շարել լոլիկները և միսը։
- Տապակել միսը, ժամանակ առ ժամանակ շուռ տալով։
- Մատուցել կանաչու և լավաշի հետ։