Բաղադրիչներ
- խաշած ձուկ - 300գ
- խաշած կարտոֆիլ - 150գ
- վարունգ - 2-3 հատ
- կանաչ սոխ - 2-3 ճյուղ
- մաղադանոս - 1-2 ճյուղ
- քերած ծովաբողկ - 70-100գ
- կիտրոնի հյութ - 1,5 թ/գ
- մայոնեզ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Ձուկը և կարտոֆիլը կտրատել խորանարդիկներով, վարունգը ձողիկներով, սոխը և մաղադանոսը մանրացնել։
- Խառնել բոլոր բաղադրամասերը։
- Լցոնել աղցանը մայոնեզով։