Բաղադրիչներ
- հաց - 5մեծ կտոր
- պանիր - 200գր.
- երշիկ - 200գր.
- կարագ - 150 գր.
- տոմատի մածուկ - 1 ճ. գ.
- կարմիր աղացած պղպեղ
- մաղադանոս
Պատրաստման եղանակը
- Հացի կտորներից թողնել միայն փափուկ մասը:
- Կարագը հարել կարմիր պղպեղի եւ տոմատի մածուկի հետ:
- Հացի 1 շերտի վրա քսել հարած կարագի մի մասը եւ վրան երշիկ դնել:
- Հացի մյուս կտորին եւս կարագ քսել եւ հակառակ կողմով դնել երշիկի վրա:
- Վրայից ներից կարագ քսել եւ վրան դնել պանիր:
- Նույն գործողությունը կրկնել,մինչեւ կստացվի 2 կտոր երշիկով եւ երկուսը պանիրով:
- Բուտերբրոդը մի քիչ սեղմել եւ թողնել սառնարանում:
- Մատուցելիս բուտերբրոդը կտրատել 1սմ հաստությամբ եւ ձեւավորել կանաչիով:
Բարի ախորժակ