Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 2 հատ
- ձու - 2 հատ
- մայոնեզ - 200գ
- գազար - 1 հատ
- մարինացված սունկ - 80գ
- ծխեցված հավի ազդր - 1 հատ
- պանիր
Պատրաստման եղանակը
- Բանջարեղենը և ձվերը նախապես խաշել, թողնել սառչի։
- Գազարը, պանիրը և կարտոֆիլը քերել։
- Առանձնացնել ձվի դեղնուցները և սպիտակուցները։ Քերել։
- Սկսել հերթականությամբ շարել կարտոֆիլը, կտրատած սունկը, գազարը, միսը և պանիրը շնիկի ձևով։
- Վերջին շերտի վրա քսել մայոնեզը։
- Մայոնեզի վրա քերած դեղնուցներից և սպիտակուցներից ձևավորել շնիկի դեմք։
- Զարդարել ձիթապտուղներով։