
Բաղադրիչներ
- բրինձ - 1 կգ
- միս(տավարի, ոչխարի) - 1,5կգ
- գազար - 0,5կգ
- սոխ - 1կգ
- սխտոր - 1 գլուխ
Պատրաստման եղանակը
- Սոխը կտրատել, տապակել։
- Միսը կտրատել խորանարդիկներով, ավելացնել սոխին։
- Կտրատել գազարը, ավելացնել մսին, լցնել ջուր։
- Համեմել, եփել 50-60րոպե։
- Բրինձը 6-7 անգամ լվանալ, լցնել մսի վրա, նորից ջուր լցնել։
- Երբ ջուրը այլևս բրնձի վրա չերևա, դնել սխտորը բրնձի մեջ։
- Երբ ամբողջ ջուրը գոլորշիանա, անջատել կրակը, թողնել փլավը 30 րոպե կափարիչի տակ։