Բաղադրիչներ
- ձմերուկ - 700գ
- խնձորի հյութ - 1 բաժակ
- լայմ - 2 հատ
- անանուխ - 1 փունջ
- շաքար
Պատրաստման եղանակը
- Ձմերուկի կորիզները հանել, կտրատել։
- Թողնել 4-6 անանուխի տերև, մնացածը կտրատել։
- 1 լայմը քամել։
- Բլենդերում խառնել ձմերուկը, լայմի հյութը, անանուխը և խնձորի հյութը։
- Բարձր բաժակների ծայրերը ընկղմել ջրի մեջ, ապա շաքարի։
- Զգուշորեն լցնել Մոհիտոն բաժակների մեջ, զարդարել լայմի կտրոներով և անանուխի տերևներով։
- Անմիջապես մատուցել։