Բաղադրիչներ
- ավոկադո - 1 հատ
- ձու - 1 հատ
- չերրի լոլիկ - 30գ
- աղ, պղպեղ
- կարագ - 50գ
- կիտրոնի հյութ
- ջուր
- պարմեզան
- կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
- Ավոկադոն կտրել 1սմ հաստությամբ։
- Տապակել ավոկադոն թավայի մեջ, վրան ձու ջարդել։
- Մնացած ավոկադոն հարել կիտրոնի հյութի հետ։
- Տապակել չերրի լոլիկները։
- Կարագը հալեցնել, խառնել կիտրոնի հյութի, ջրի և աղի հետ։
- Չերրի լոլիկները մանրացնել և խառնել կարագով զանգվածին։
- Մատուցել տապակած ավոկադոն ցողելով լոլիկի սոուսով, հարած ավոկադոյով։
- Զարդարել կանաչ սոխով և քերած պարմեզանով։