Բաղադրիչներ
- ալյուր - 320գ
- կարագ - 230գ
- շաքարի փոշի - 1 բաժակ
- ձու - 1 հատ
- կիտրոնի կեղևի քերուկ - 1 թ/գ
- կիտրոնի հյութ - 1 թ/գ
- վանիլին - 1 թ/գ
- աղ - 3/4 թ/գ
Պատրաստման եղանակը
- Կարագը հարել շաքարի փոշու հետ հարիչով 2-3 րոպե։
- Ավելացնել ձուն, կիտրոնի հյութը, կեղևը, վանիլինը։ Հարել ևս 1 րոպե։
- Ավելացնել ալյուրը և աղը, հարել ցածր արագությամբ։
- Խմորը ծածկել սննդային թաղանթով, դնել սառնարանը 30ր։
- Տաքացնել ջեռոցը 175 աստիճան։
- Բացել 3 մմ հաստությամբ խմոր, ֆորմաների միջոցով կտրել տարբեր ֆիգուրաներ։
- Թխել 5-7 րոպե։Թողնել անջատած ջեռոցում 5ր։