Կիտրոնով աղանդեր
Բաղադրիչներ
- շաքար - 250գ
- կես կիտրոնի կեղև
- 3 կիտրոնի հյութ
- օղի - 2 ճ/գ
- ռեհան - մի քանի տերև
Պատրաստման եղանակը
- Տաքացնել 250մլ ջուրը շաքարով, կիտրոնի կեղևով, մինչև շաքարը հալչի։
- Եռացնել 3 րոպե, թողնել սառչի և հանել կիտրոնի կեղևը։
- Ավելացնել 100մլ կիտրոնի հյութ, ըստ ցանկության օղու հետ։
- Դնել սառցարանը 90-100 րոպե։
- Հարել և հետ դնել սառցարանը։
- Ժամը մեկ հարել, 4 ժամվա ընթացքում։
- Մատուցել գնդիկների տեսքով, զարդարելով ռեհանով։