Աղցան Միմոզա

Ապրիլ 24, 2019
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը և գազարը խաշել աղաջրում։ Մանր քերել։
  • Հավկիթը խաշել։ Առանձնացնել դեղնուցը սպիտակուցից։ Դեղնուցը մանրացնել, սպիտակուցը քերել։
  • Շոգեխաշել ձկան ֆիլեն, աղ անել, մանրացնել։
  • Մաքրել խնձորը, հանել կորիզները։ Մանրացնել և ցողել կիտրոնի հյութով։
  • Սամիթը և սոխը մանրացնել։
  • Պատրաստել 22-25սմ շառավղով կլոր ֆորմա։
  • Որպես առաջին շերտ դնել կարտոֆիլի կեսը և քսել մայոնեզը։
  • Ամեն շերտից հետո քսել մայոնեզը։
  • Դնել ձկան կեսը, ցանել սոխը և սամիթը։
  • Ապա դնել գազարի կեսը և հերթականությամբ ՝ մնացած կարտոֆիլը, ձուկը և գազարը։
  • Հաջորդ շերտը խնձորն է, ապա նորից մայոնեզը։
  • Մայոնեզի վրա լցնել սպիտակուցը, ապա՝ դեղնուցը։
  • Ծածկել աղցանը սննդային թաղանթով և դնել սառնարանը 2-3 ժամ։
  • Մատուցելուց առաջ թողնել սենյակային ջերմաստիճանում 15 րոպե։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...