Բաղադրիչներ
- ելակ - 400գ
- քաղցր խտացրած կաթ - 400գ
- կաթ - 400գ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500մլ
- վանիլային շաքար
Պատրաստման եղանակը
- Կաթը լցնել կաթսայի մեջ, ավելացնել վանիլային շաքարը։
- Եռացնել կաթը, անջատել կրակը, ծածկել կափարիչով և թողնել 20 րոպե։
- Ստացված կաթին ավելացնել խտացրածը և լավ խառնել։
- Բլենդեռում ելակները խյուս դարձնել, խառնել կաթով զանգվածին։
- Հարել սերուցքը մինչև դառնա փրփուր, խառնել ելակով զանգվածին։
- Ստացված զանգվածը լցնել պաղպաղակի ֆորմաների մեջ, դնել սառցարանը 4 ժամ։