Բաղադրիչներ
- դդում - 1/4 հատ
- ջուր
- կարտոֆիլ - 200գ
- հալած պանիր - 170-200գ
- աղացաած կարմիր և սև պղպեղներ
- աղ
- պղպեղ
- քաղցր չիլի սոուս
Պատրաստման եղանակը
- Դդումը մաքրել, եփել 180 աստիճան տաքացված ջեռոցում մինչև պատրաստ լինելը։Հանել եփած միջուկը։
- Կարտոֆիլը մաքրել, մանրացնել։
- Կաթսայի մեջ լցնել կարտոֆիլը, դդումը և բանջարեղենի կես չափով ջուր, եփել 10 րոպե։
- Ավելացնել կարմիր պղպեղը, հալած պանիրը, չիլի սոուսը և բլենդերով մանրացնել։
- Մատուցելուց առաջ աղ անել, զարդարել կարմիր պղպեղով։