Բաղադրիչներ
- կանաչի - 1 կգ
- ձիթայուղ - 0,5 բաժակ
- ձիթայուղ - տապակման համար
- աղ, պղպեղ
- ալյուր - 500գ
- կիտրոնի հյութ - 1 ճ/գ
- 3 ճ/գ ձիթայուղ - խմորի համար
- 0,5 թ/գ աղ - խմորի համար
Պատրաստման եղանակը
- Կանաչին լվանալ, չորացնել և մանրացնել։
- 10 րոպե տապակել ձիթայուղով թավայի մեջ, աղ և պղպեղ անել։
- Քամել և թողնել ամանի մեջ 1 ժամ։
- Ալյուրը մաղել մեկ այլ ամանի մեջ, ավելացնել աղը, կիտրոնի հյութը, ձիթայուղը և 1 բաժակ ջուրը։
- Փաթաթել սննդային թաղանթով, դնել սառնարանը 1 ժամով։
- Խմորը բացել 2մմ հաստությամբ, կլորներ կտրել։
- Յուրաքանչյուր կլորի վրա դնել 1 ճ/գ կանաչի։
- Ծալել կլորները և սեղմել կողքերը։
- Տապակել ձիթայուղով։