Բաղադրիչներ
- բրինձ - 700գ
- հալեցրած կարագ - 100գ
- ծիրանաչիր - 100գ
- սալորաչիր - 100գ
- չամիչ - 100գ
- նուշ - 100գ
- մեղր - 1 ճ/գ
- սերուցքային կարագ - 70գ
- աղ
- աղացած դարչին
Պատրաստման եղանակը
- Բրինձը լվանալ, կիսաեփ անել աղաջրում, լցնել քամիչի վրա։
- Նուշը լցնել եռման ջրի մեջ, թողնել մի քանի ժամ, կեղևը հանել։
- Կարագը հալեցնել, լցնել չրերը և նուշը, տապակել այնքան մինչև չրերը ուռչեն։
- Խառնել մեղրը 1 ճ/գ ջրի հետ, լցնել չրերի վրա, ավելացնել դարչինը, եփել ևս 5 րոպե։
- Լայն կաթսայի մեջ հալեցնել սերուցքային կարագը, դնել 2-3 ճ/գ բրինձ, լավ խառնել։
- Դնել մնացած բրինձը չրերի հետ, 3-4 րոպե անդադար խառնելով եփել։
- Մատուցելուց առաջ ցանել աղացած դարչինով։