Բաղադրիչներ
- կիվի - 2 հատ
- սերուցք 35% յուղայնությամբ - 160մլ
- շոկոլադ - 70գ
- ցանկացած հատապտուղ
Պատրաստման եղանակը
- Կիվին մաքրել, կտրատել։
- Սերուցքը հարել մինչև դառնա փրփուր։
- Շոկոլադը հալեցնել, լցնել սերուցքի 2/3ը, լավ խառնել։
- Բաժակների մեջ տեղավորել կիվիները, լցնել շոկոլադե զանգվածը, վերևից էլ մնացած սերուցքը։
- Զարդարել հատապտուղներով, անմիջապես մատուցել։