Բաղադրիչներ
- կիտրոն - 2 հատ
- շաքարի փոշի - 300գ
- սերուցք 30% յուղայնությամբ - 500մլ
- ջուր - 450մլ
Պատրաստման եղանակը
- Քերել կիտրոնի կեղևը։
- Քամել կիտրոնի հյութը, պտղամիսը հարել բլենդերում։
- Քերած կեղևը և շաքարի փոշին խառնել ջրի հետ, եփել 20ր, սառեցնել, ավելացնել կիտրոնի հյութը։
- Սերուցքը հարել, դանդաղ լցնել կիտրոնային զանգվածը սերուցքի մեջ, շարունակել խառնել մինչև դառնա խիտ զանգված։
- Դնել սառցարանը, խառնել ժամը մեկ։