Բաղադրիչներ
- ռոմ - 80մլ
- մեղր - 20մլ
- սերուցքային կարագ - 20գ
- 1/4 կիտրոնի հյութ
- խնձորի հյութ - 120մլ
- շաքարի օշարակ - 20մլ
- աղ, աղացած դարչին
- դարչինի ձողիկ - 2 հատ
Պատրաստման եղանակը
- Լցնել մեղրը և կարագը փոքր կաթսայի մեջ։ Ավելացնել կիտրոնի եւ խնձորի հյութը, օշարակը, ռոմը, աղը և աղցած դարչինը։
- Թույլ կրակի վրա խառնելով տաքացնել, հասցնել այն վիճակին երբ հայտնվում են առաջին փուչիկները, բայց չեռացնել։
- Քամիչի միջոցով քամել, լցնել 2 ջերմադիմացկուն բաժակերի մեջ։
- Մատուցելուց զարդարել դարչինի ձողիկով։