Բաղադրիչներ
- սխտոր - 4 պճեղ
- 1 մեծ ձու
- մանանեխ - 1 ճ/գ
- կիտրոնի հյութ - 1,5 ճ/գ
- աղ - 1 թ/գ
- շաքարավազ - 1 թ/գ
- մեկ կիտրոնի քերած կեղև
- բուսայուղ - 250մլ
Պատրաստման եղանակը
- Մանրացնել սխտորը, մյուս բոլոր բաղադրամասերի հետ, բացի բուսայուղից, լցնել բլենդեռը։
- Ավելացնել 100մլ բուսայուղ և հարել։
- Առանց անջատելու կամաց լցնել մնացած բուսայուղը, հարել այնքան, մինչև ստացվի խիտ զանգված։
- Մայոնեզը պահել սառնարանում 5 օր։