Բաղադրիչներ
- 2 մեծ տանձ
- կաթնաշոռ - 200գ
- ձու - 1 հատ
- եփած խտացրած կաթ - 3 ճ/գ
- եգիպտացորենի ալյուր - 1 թ/գ
- աղացած կոճապղպեղ - 0,3 թ/գ
Պատրաստման եղանակը
- Տաքացնել վառարանը 180 աստիճան։
- Տանձերը կիսել, հեռացնել միջուկը։ Հեռացնել նաև մի փոքր պտղամիս։
- Կաթնաշոռը խառնել խտացրած կաթի, ձվի, ալյուրի և կոճապղպեղի հետ, հարել մինչև դառնա միատարր զանգված։
- Յուրաքանչյուր տանձի մեջ լցնել ստացված զանգվածը, հարթեցնել։
- Լցոնված տանձերը դնել վառարանիվերին հատվածում, թողնել 20 րոպե։
- Մատուցել տաք կամ սառը վիճակում։