Բաղադրիչներ
- շաքար - 1 ճ/գ
 - դարչինի ձողիկ - 1 հատ
 - Մեկ լիմոնի հյութ և քերուկ
 - տանձ - 2 հատ
 - դառը շոկոլադ - 100գ
 - յուղալի սերուցք - 200գ
 - կոնյակ - 1 ճ/գ
 - վանիլային պաղպաղակ
 - շաքարապատ մանուշակներ - 12 հատ
 
Պատրաստման եղանակը
- Եռացնել 125մլ ջուր կիտրոնի հյութի, կեղևի, շաքարի և դարչինի հետ։
 - Տանձերը մաքրել, կտրել 2 մասի, հեռացնել կորիզները։
 - Տանձերի կեսերը եռացնել օշարակի մեջ 8-10 րոպե, թողնել սառչի օշարակի մեջ 2 ժամ։
 - Շոկոլադը մանրացնել, սերուցքի հետ հալեցնել։
 - Կաթիլ-կաթիլ շոկոլադի սոուսը լցնել կոնյակի մեջ անդադար խառնելով։
 - 4 ամանների մեջ դնել տանձերը, 1 ճ/գ պաղպաղակ, վրան լցնել գոլ շոկոլադե սոուս, զարդարել շաքարապատ մանուշակներով։
 

Loading...



