Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 3-4 հատ
- պրովանի խոտաբույսեր - 1 ճ/գ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը մաքրել, հատուկ քերիչի կամ սովորական դանակի օգնությամբ կարտոֆիլը կտրատել բարակ շերտերով։
- Կարտոֆիլը լցնել քամիչի վրա և լավ լվանալ։
- Ապա չորացնել և համեմել։
- Միկրոալիքային վառարանի ամանի չափով կտրել թխման թուղթը։
- Թուղթը դնել միկրոալիքային վառարանի մեջ, մեկ շերտով շարել կարտոֆիլը։
- 3-5 րոպե չորացնել կարտոֆիլը։