Բաղադրիչներ
- շոկոլադե թխվածք - 200գ
- կարագ - 2 ճ/գ
- սպիտակ շոկոլադ - 150գ
- սերուցքային պանիր - 600գ
- թթվասեր - 300գ
- շաքար - 1 բաժակ
- հավկիթ - 3 հատ
- լիկյոր - 60մլ
- Զարդարման համար
- քերած շոկոլադ
- հատապտուղներ
- հարած սերուցք
Պատրաստման եղանակը
- 24սմ տրամագծով ֆորման ծածկել թխման թղթով։
- Թխվածքաբլիթը մանրացնել, ավելացնել կարագը և հարել։
- Լցնել ֆորմայի մեջ, եփել 180 աստիճան տաքացված ջեռոցում 10 րոպե։ Ջեռոցը չանջատել։
- Շոկոլադը մանրացնել, կեսը հալեցնել։
- Հարել սերուցքային պանիրը, թթվասերը, շաքարը և հավկիթները։
- Ավելացնել մանրացված և հալեցրած շոկոլադը, լիկյորը։
- Լցնել ստացված զանգվածը ֆորմայի մեջ նախորդ շերտի վրա։
- Ջեռոցի ներքևում դնել ջրով լի ջերմադիմացկուն աման։
- Չիզկեյկը դնել ջեռոցի միջին հատվածում, եփել 1 ժամ։
- Չիզկեյկը թողնել սառչի և դնել սառնարանը 4 ժամով։
- Մատուցելուց առաջ զարդարել չիզկեյկը։