Բաղադրիչներ
- տավարի կամ ոչխարի փափուկ միս - 500գր․
- գազար - 1հատ
- գլուխ սոխ - 1
- հաց - 10 կտոր
- մաղադանոս
- դափնու տերեւ - 1 հատ
- սեւ հատիկավոր պղպեղ
Պատրաստման եղանակը
- Մսի վրա լցնել տաք ջուր,այնքան,որ մսի կտորները 1-2սմ ծածկվեն:
- Թողնել,որ եռա,այնուհետեւ թողնել,որ թույլ կրակի վրա եփվի 2-2.5 ժամ:
- 1ժամ եփվելուց հետո ավելացնել կտրատած գազար,սոխ եւ կանաչի:
- Մինչեւ մսի պատրաստ լինելը`15-20րոպե առաջ ավելացնել աղ,պղպեղ եւ դափնու տերեւ:
- Միսը թողնել,որեփվի եւ սառեցնել մսաջրում:
- Մատուցելուց առաջ միսը բարակ կտորնեքով կտրատել,դնել հացի վրա եւ զարդարել մանր կտրատած կանաչիով:
Բարի ախորժակ