Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 200գ
- յոգուրտ - 100գ
- թխվածքաբլիթ - 70գ
- ցանկացած հատապտուղ - 100գ
- շաքարավազ - 1/3 ճ/գ
- շոկոլադե կոնֆետ - 2 հատ
- ջեմ կամ մուրաբա - 4 ճ/գ
- ընկույզ - 20գ
Պատրաստման եղանակը
- Խառնել կաթնաշոռը, յոգուրտը, շաքարավազը մինչև դառնա փքուն զանգված
- Ավելացնել հատապտուղները, ընկույզը և խոշոր կտրատած կոնֆետը։
- Կաղապարը պատել թղթով, հատակին դասավորել թխվածքաբլիթը, վրան ավելացնել կաթնաշոռահատապտղային զանգվածը, դնել սառցարանը 1,5-2 ժամով։
- Մատուցել զարդարելով շոկոլադով, ջեմով, ընկուզեղենով և անանուխով։