Բաղադրիչներ
- կարագ - 200գ
- շաքար - 50գ
- վանիլային շաքար - 5գ
- շոկոլադ - 100գ
- բիսկվիտային թխվածքաբլիթ - 400գ
- մանրացված գետնանուշ - 100գ
- մանրացված պնդուկ - 100գ
- շոկոլադի գլազուր - 150մլ
Պատրաստման եղանակը
- Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել վանիլային և սովորական շաքարի հետ։
- Շոկոլադը հալեցնել, թողնել սառչի և խառնել կարագի հետ։
- Բիսկվիտային թխվածքաբլիթը մանրացնել, խառնել պնդուկի և գետնանուշի հետ։ Լցնել նախապես թխման թղթով պատված ֆորմայի մեջ։
- Ֆորմայի մեջ լցնել շոկոլադե մասսան և դնել սառնարանը 20 րոպեով։
- Երբ տորթը կսառչի հանել և վրան լցնել սառը գլազուրը։