Բաղադրիչներ
- նեխուրի արմատ - 600-700գ
- ցուկինի - 300-400գ
- մեծ չափի գլուխ սոխ - 2 հատ
- սխտոր - 2 պճեղ
- կոճապղպեղի արմատ - 3-4 սմ
- կոկոսի կաթ - 400մլ
- կարրի համեմունք - 1 թ/գ
- ձիթայուղ
- աղ, պղպեղ
- համեմ
Պատրաստման եղանակը
- Նեխուրը մաքրել։ Կտրատել 100գ 1սմ կողմով խորանարդիկներ։
- Նման կերպով կտրատել նաև 100գ ցուկինին։
- Մնացած ցուկինին և նեխուրը ուղղակի կտրատել։
- Սոխը, սխտորը և կոճապղպեղը մաքրել և մանրացնել։
- Կաթսայի մեջ լցնել ձիթայուղը, տապակել սոխը, սխտորը և կոճապղպեղը 1 րոպե։
- Ավելացնել ցուկինին և նեխուրը, խառնելով տապակել ևս 5 րոպե։
- Ավելացնել կարրին և աղը։
- Լցնել 500մլ եռման ջուր, ծածկել կափարիչով և եփել 15 րոպե։
- Թավայի մեջ տաքացնել մի փոքր ձիթայուղ, լցնել մանրացված նեխուրը և տապակել 5 րոպե։
- Աղ և պղպեղ անել, ավելացնել ցուկինիի խորանարդիկները, տապակել ևս 3-4 րոպե։
- Բլենդերում մանրացնել բանջարեղենը կոկոսի կաթի հետ, աղ և պղպեղ անել։ Հասցնել եռման աստիճանի։
- Մատուցել բանջարեղենով և համեմի տերևներով։