Բաղադրիչներ
- սաղմոնի ֆիլե - 400գ
- ապխտած վարդագույն սաղմոն - 300գ
- ֆետուչինե մակարոն - 400գ
- սերուցք-20% - 400գ
- սխտոր - 4 պճեղ
- մանրասոխ - 10-12 հատ
- կարագ - 1 ճ/գ
- քաղցր պղպեղ - 0,5 թ/գ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Թարմ ձուկը կտրատել 2սմ կողմով խորանարդիկների։
- Ապխտած ձուկը մասերի բաժանել, հանել փշերը և կաշին։
- Եփել մակարոնը ըստ տուփի վրան գրված եղանակի։
- Ճզմել, մաքրել և մանրացնել սխտորը։Մանր կտրատել մանրասոխը։
- Մեծ և խորը թավայի մեջ դնել կարագը, լցնել սոխը և 1 րոպե տապակել։
- Ապա ավելացնել ապխտած ձուկը, քաղցր բիբարը և խառնել։
- Լցնել սերուցքը, եռացնել և եփել ևս 2-3 րոպե։
- Ավելացնել թարմ ձուկը, կրկին եռացնել։
- Հանել կրակի վրայից, ավելացնել մանրասոխը մի քիչ թողնելով զարդարման համար։
- Ափսեները տաքացնել միկրոալիքային վառարանում կամ ջեռոցում։
- Պատրաստի մակարոնները քամիչի օգնությամբ քամել, դնել սոուսի մեջ, խառնել և անիջապես դնել ափսեների մեջ։
- Աղ և պղպեղ անել, ցանել մնացած մանրասոխով։
- Անմիջապես մատուցել։