Բաղադրիչներ
- 2 պճեղ սխտոր
- գլուխ սոխ - 1 հատ
- պահածոյացված լոլիկ - 150գ
- չորահաց
- ձիթայուղ - 3 ճ/գ
- ռեհան
- պանիր պարմեզան
- եփած կարմիր լոբի - 150գ
- կարտոֆիլ - 400գ
Պատրաստման եղանակը
- Տապակել մանր կտրատած սոխը և սխտորը։
- Ավելացնել կտրատած լոլիկը, ռեհանը, եփել 5 րոպե։
- Ավելացնել լոբին և խորանարդաձև կտրատած կարտոֆիլը։
- Ըստ ճաշակի աղ անել, ավելացնել դափնու տերև և եփել մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը։
- Մատուցելիս կարելի է չորահաց և քերած պարմեզան ավելացնել։